Սուրբծննդյան երգ
Ձմռա´ն գիշեր, սուրբ գիշեր, աստղերն են վառ փայլում,
Հրեշտակները, ե´րկնքից
մեզ լուր են ավետում։
Հիսուս ծնվեց և լույս բերեց, օրհնյալ բարձունս Տեր
Թող հնչեն մեր շուրթերից՝
«Ծնվեց Փրկիչը մեր»։
Դավթի երկրում աշխարհ եկավ Հիսուսը մսուրում,
Նա լու´ռ, խաղաղ քնա´ծ էր իր
մոր՝ Մարիամի գրկում։
Հիսուս ծնվեց և լույս բերեց, օրհնյալ բարձունս Տեր
Թո´ղ հնչեն մեր շու´րթերից՝ «Ծնվեց Փրկիչը մեր»։
Սուրբ, սուրբ, սուրբ, սուրբ, սուրբ, սուրբ, սուրբ, սուրբ։
Ձմռան գիշեր, սուրբ գիշեր, աստղերն են վառ փայլում,
Նա´ եկավ և լույս սփռեց,
մե´ր հոգիներում։
Սուրբ, ծնվեց Փրկիչը մեր, սուրբ, ծնվեց Փրկիչը մեր։
Երաժշտության և բառերի հեղինակ` Արմինե Հովհաննիսյան
