Նովոսիբիրսկ-Մոսկվա մարդատար ինքնաթիռը խափանված շարժիչով վթարային վայրէջք է կատարել: Այս մասին տեղեկանում ենք Aviatorshchina Telegram ալիքից։
Օդանավի հրամանատարը շտապ ազդանշան է տվել Դոմոդեդովոյի թռիչքուղուց վեց կիլոմետր առաջ և գրեթե 500 մետր բարձրության վրա: Նա հայտնել է շարժիչի խնդրի մասին։ Դրանից հետո հրամանատարը զեկուցել է աջ շարժիչի խափանման և ենթադրաբար նրա մեջ հայտնված թռչունի մասին։
Դոմոդեդովոյում «Տագնապ» է հայտարարվել։ Նշվում է, Նովոսիբիրսկ-Մոսկվա ուղևորատար ինքնաթիռը շարժիչի խափանումից հետո բարեհաջող վայրէջք է կատարել: