Ինչ իրավիճակ է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17։05-ի դրությամբ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհը՝ Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ‚ փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում