ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ:

Մրցույթի նպատակն է աջակցել մարզային երիտասարդական կյանքի ակտիվացմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանը և համակողմանի զարգացմանը, խթանել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների և ծրագրերի ծավալների մեծացումը, նպաստել համայնքային երիտասարդական ենթակառուցվածքների ստեղծմանը և զարգացմանը և այլն:

Մրցույթին կարող է մասնակցել քաղաքային բնակավայր ունեցող համայնքը կամ նրա կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրը։

Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք»։ Մայրաքաղաք Երևանը չի մասնակցում մրցույթին։

Երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը համարվում է երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր:

Մրցույթի հայտը ներկայացվում է ԿԳՄՍ նախարարություն համայնքապետարանի կողմից՝ համայնքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ։

Մրցույթին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև 2023 թ. սեպտեմբերի 17-ը ներառյալ։ Ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար զանգահարել` 010 599 641 և 010 599 643 հեռախոսահամարներին:

Կիսվել սոց․ ցանցերում