ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատեց, որ այս պահի դրությամբ ՌԴ-ն, այո դաշնակցային պետություն է, և աշխատում են այն ուղղությամբ, որ այդ դաշնակիցը իր պարտականությունները ինչ-որ պահի սկսի իրականացնել:
Իսկ հարցին, թե ի՞նչ կարող է նշանակել ՀԱՊԿ քարտուղարի այցը ՀՀ, արդյո՞ք ՀԱՊԿ-ը դուրս է գալիս ՀՀ-ից հարցին Սիմոնյանը պատասխանեց, որ իրենց դուրս գալը իրենց քայլերով է ի ցույց դրվում:
«Մեր դիրքորոշումը կփոխվի այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ը կհայտարարի, որ Ադրբեջանական զինուժը գտնվում է ՀՀ ինքիշխան տարածքում, այսինքն՝ ՀԱՊկ-ի տարածքում և պահանջում են իրենք, որ այդ զինուժը դուրս գա ՀՀ ինքիշխան տարածքից: Նորից եմ ասում՝ պետք չի, որ բելառուս, կազախ զինվորները գան ուժով դուրս հանեն, բայց մինչև գոնե մոտավորապես նմանատիպ հայտարարություն չլինի, ուրեմն կնշանակի, որ ՀԱՊԿ-ը չի աշխատում, եթե իր տարածքը չի պաշտպանում»,- նշեց Սիմոնյանը:
