Տեսել ենք հոդվածը, չենք ցանկանա մեկնաբանել. Կրեմլը՝ Պրիգпժինի սպшնության վերաբերյալ WSJ-ի վերջին հրապարակման մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել The Wall Street Journal-ի վերջին հրապարակումը՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժնի սպանության հետ կապի մասին:

Պեսկովը հոդվածն անվանել է «բուլվարային հերյուրանք»։

«Մենք տեսել ենք այս նյութը, բայց չենք ցանկանա մեկնաբանել այն։ Որովհետև դժվար թե հնարավոր լինի մեկնաբանել նման նյութերը։ Վերջերս, ցավոք, The Wall Street Journal-ը շատ էր սիրում ֆանտաստիկայի չանրի արտադրությունը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն մեկնաբանելու խնդրանքին:

Ավելի վաղ գրել էինք, որ ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ հղում անելով արևմտյան հետախուզական ծառայությունների անանուն աղբյուրներին պնդել էր, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժնի սպանությունը կազմակերպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

Կիսվել սոց․ ցանցերում