ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՏՀԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ 2024 Թ․ ՏԱՐԵԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ

🔎ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 𝟏-ը հրապարակում է հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող տարեկան ստուգումների ծրագիրը:
🔎 Ձեզ ենք ներկայացնում 𝟐𝟎𝟐4 թ․-ին՝ Էներգետիկայի, տրանսպորտի, տեխնիկական և հրդեհային անվտանգության, քաղաքաշինության, հողերի օգտագործման և պահպանման բնագավառներում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ներառված ստուգման ենթակա սուբյեկտների (օբյեկտներ) ցանկը։
Կիսվել սոց․ ցանցերում