Օգոստոսի 22-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով Շվանիձոր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Արևիք» ազգային պարկի 4 աշխատակից։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Հրդեհը մարվել է ժամը 15։35-ին։ Այրվել են 45 հա խոտածածկույթ և 5 հա բուսածածկույթ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 14։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շվանիձոր գյուղի վերջնամասում այրվում էր խոտածածկ տարածք:
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել էին. սահմանվել է հերթապահություն: