Շահրամանյանը, որպես բrնի տեղшհшնվшծ անձ, ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթի փաստաթղթերի վրա. Պապոյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի հայտարարությանն ու գրել.

«Սամվել Շահրամանյանը, որպես բռնի տեղահանված անձ, ինչպես բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող թղթերի ու փաստաթղթերի վրա (դիմում, անձնական իրեր, հուշատետր, անձնագիր, հեղինակային գիրք և այլն)։

ՀՀ-ում պետական որոշումների, կարգադրությունների, հրամանագրերի տակ կարող են ստորագրել միայն ՀՀ պետական պաշտոնյաները (հիմնականում բարձրագույն, երբեմն՝ ոչ)»։

Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

Հայաստանի կառավարությունից ևս արձագանքել են Լեռնային Ղարաբաղը լուծարված չլինելու մասին պնդումներին՝ շեշտելով, որ «պետության մեջ պետություն ստեղծելու գաղափարը անվտանգային սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի համար»:

Ավելի վաղ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային բռնագաղթման ժամանակ, հայտնի էր դարձել, որ ԼՂ վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ 2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։

Կիսվել սոց․ ցանցերում