Հարեւանս երկու աղջիկ ունի։ Նրանք այնքան տարբեր են, և բացի այդ, նրանք ընդհանրապես յոլա չեն գնում իրար հետ: Մանկուց նրանք այդպիսին են, ինչքան էլ ծնողները փորձում էին, ամեն ինչ ապարդյուն էր։ Իսկ տարիքի հետ նրանց թշ նա մանքն ավելի էր ուժե ղանում: Փորը ամուսնացած է, ունի երկու դուստր։ Լավ ամուսին ունի, բայց լավ չեն ապրում:
Երբեմն ծնողներն օգնում են վճարել վարկի համար կամ գնել մթերքներ: Բայց ավագ քույրն այդպիսին չէ։ Թեեւ նա արդեն 40 տարեկան է, սակայն չի ամուսնացել ու չի էլ պատրաստվում։ Բայց նա շատ ա աշխատում, իր աշխատանքով բնակարան ա գնել, վերանորոգել: Նա հոգ ա տանում ծնողների մասին, տանում ա քաղաքի լավագույն բժիշ կների մոտ, գնում անհրաժեշտ դե ղերը։ Ամեն ինչով ապահովում ա ծնողներին:
Մի անգամ եկավ ծնողների մոտ և ուղիղ ասաց նրանց. — Տունը գրեք իմ անունով, ես եմ ձեզ պահում, ես գնում եմ այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է, ուրեմն տունը պետք է թողնեք ինձ: — Բայց ո՞նց, մենք երկու աղջիկ ունենք: — Էդ դեպքում ինձնից այլևս օգնություն չսպասեք, ինչքան արել եմ հերիք է, թող հիմա էլ քուրս գա ու ձեզ պահի: