Վահրամ Աթանեսյանը գրում է․
Էս որոշակի շրջանակներից որ գրում եք, թե Անկախության Հռչակագրով եւ Սահմանադրությամբ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, ի՞նչ եք ուզում ասել, Ալիեւին ի՞նչ եք հուշում կամ նրան ինչու՞ եք կրկնում՝ մեկ: Երկրորդ, ենթադրենք առաջին նախագահն էր ԼՂ-ն ,,տեսնում Ադրբեջանի կազմում,,՝ 1995թ. սահմանադրական հանրաքվեն ու ԱԺ ընտրությունները միայն ՀՀ տարածքում կազմակերպեց, հաջորդներն ինչու՞ հետեւեցին էդ ,,վատ օրինակին,: Երրորդ, ապրիլյան քառօրյայից հետո շատ լուրջ քննարկվում էր Հայաստան-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու հարցը, ոմանք նույնիսկ վստահեցնում էին, որ պայմանագիրը պատրաստ է, ահա-ահա կստորագրվի, բա ի՞նչ եղավ: Էն ժամանակ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորը չէ՞ր: Հիմա, ղարաբաղցու ասած՝ բանը բանից անցած, դուք համահայկական օրակարգից եք խոսում: Ինչու՞: Որովհետեւ Ալիեւն ասում է՝ Հայաստանում ռեւանշիստական ուժեր կա՞ն: Ի վերջո, նույնիսկ որսորդը որսի գնալուց առաջ էդ մասին ոչ մեկին բան չի ասում, դուք էդ ի՞նչ եք ձեններդ գլուխներդ գցել: Երկու տարի Ստեփանակերտ-Բաքու որեւէ երկխոսությունն էիք ,,դավաճանություն,, որակում, վերջն ինչի՞ հասանք: