Ֆրանսիան հերքել է Նիգեր ներխուժելու ծրագրերը

Ալժիրը չթողեց ֆրանսիական ռազմական ինքնաթիռը Նիգեր մտնի, բայց Մարոկկոն թույլտվություն տվեց, հաղորդում է ալժիրյան ռադիոն և այդ քայլը ներխուժման պլաններ անվանեց: Ֆրանսիան հերքել է Նիգեր ներխուժելու ծրագրերը, որտեղ ունի ռազմաբազա:

 

Անհասկանալի է մնում, թե ինչ նկատի ունեն Ալժիրի իշխանությունները ռազմական գործողություն ասելով, Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է միջամտության նախապատրաստման մասին տեղեկությունը։

 

Ալժիրն աջակցում է պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Բազումին և պնդում է սահմանադրական կարգը վերականգնելու համար օգտագործել բացառապես խաղաղ միջոցներ։ «Ալժիրը զգուշության և զսպվածության կոչ է անում օտարերկրյա ռազմական միջամտության պլանների ֆոնին, որոնք, ցավոք, համարվում են հնարավոր և ընդունելի տարբերակներ, մինչդեռ դրանք միայն բարդացնող գործոններ են և սրում ներկայիս ճգնաժամը», — ասվում է երկրի ԱԳՆ-ում։

 

«Ռազմական միջամտությունը կարող է բռնկել ողջ Սահելի շրջանը, Ալժիրը ուժ չի կիրառի իր հարևանների դեմ», — ասել է Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունը:

 

Ալժիրի կառավարությունում Reuters-ի աղբյուրը բացատրել է, որ իշխանությունները մտահոգված են Նիգերից ներգաղթյալների հոսքի վտանգով և այլ հետևանքներով:

Կիսվել սոց․ ցանցերում