«Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի թվով 3 վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման նպատակով այս պահի դրությամբ իրականացվել է 44 ընտանիքի վերաբնակեցման պրոցես, որից 23-ին տրվել են բնակարաններ, 21-ին՝ բնակարանի գնման վկայագրեր»:
Այս մասին այսօր Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը:
«Եվս 7 ընտաիքի հարց կլուծվի այսօր, մնացած 12 ընտանիքների հետ աշխատանքները շարունակվումե ն խնդրում մեկ ամիս երկարացնել մինչև վերջնական ավարտը»,- նշեց նա:
Արձագանքելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ հաջորդի՝ հունվարին վստահ է, որ կզեկուցվի Արզումանյան 10 և 17 հասցեների բնակիչների բնակարանային խնդրի լուծման ընթացքի մասին. «Սա մեր կարևոր հանձնառություններից մեկն է և ես խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին, որ հատուկ ուշադրություն դարձնենք այս հարցերին, որովհետև 4-րդ կարգի վթարային շենքերում ապրող բնակիչները ամենօրյա վտանգների ներքո են ապրում և հետևապես մեր կարևորագույն խնդիրներից մեկն է այդ մարդկանց հարցերը և խնդիրները լուծել»:
