Պետք է հետևողական լինենք, որ «Կյանքի պուրակը» կյանքի կոչվի. Ավինյան

Երևանի բուսաբանական այգում կառուցվող հուշապուրակի կառուցման այս տարվա պլանավորված աշխատանքները հարյուր տոկոսով կատարված են:

Այս մասին զեկուցվեց այսօր Քաղաքապետարանի գործակարգավարակն նիստի ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ շատ ուրախ է, որ այս տարվա պլանավորված ծավալը կարողացել ենք իրականացնել:

«Շատ կարևոր նախագիծ է մեզ համար և պետք է հետևողական լինենք, որ կյանքի պուրակը կյնաքի կոչվի»,- ասաց նա:

Կիսվել սոց․ ցանցերում