Շնորհավո՛ր Հզոր ծնունդդ, Տարո՛ն. Աննա Հակոբյանի գրառումը թշնшմու դեմ միայնակ պայքարած և նшհшտակված Անդրեասյանի մասին

Այսօր 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված Տարոն Անդրեասյանի ծննդյան օրն է:

Օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Շնորհավոր Հզոր Ծնունդդ, Տարոն։ Քո 30-ամյակը ինձ համար իսկական տոն է։ Ես/մենք երկրի վրա դու/դուք  երկնքում լիաթոք կնշենք ու կտոնենք այս օրը»:

Աննա Հակոբյանը գրառմանը կից վերահրապարակել է Տարոն Անդրեասյանի մասին իր՝ 2022 թվականի գրառումը:

Տարոնը Անդրեասյանը հայտնի տեսանյութի տղան է, որտեղ նա միայնակ կանգնած է մի քանի տասնյակ ադրբեջանցիների առաջ, որոնք Տարոնին հորդորում էին գերի հանձնվել, խոստանում չվնասել ու երրորդ երկիր փոխանցել: Սակայն Տարոնն այլ որոշում է կայացրել. պարզել է ինքնաձիգը, կրակել մինչև վերջին շունչը ու սպանվել:

Տարոն Անդրեասյանը արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ 26 տարեկան էր: 5 տարուց ավելի ապրել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում: Հայաստան էր վերադարձել հոկտեմբերի 5-ին՝ պատերազմը սկսվելուն պես և շտապել կամավորագրվել՝ հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարելու համար։

Տարոնին, իր շտապողականությանը հակառակ, միայն հոկտեմբերի 19-ին է հաջողվել համազգեստ հագնել, 2 օր անց արդեն Արցախում է եղել՝ դասակի հրամանատարի պաշտոնով: Զինվորական մասնագիտությամբ հետախույզ էր:

Աղբյուրը՝

https://www.facebook.com/photo.php?fbid=655088655982010&set=a.418851339605744&type=3&ref=embed_post

Կիսվել սոց․ ցանցերում