2023-ին «Զինվпրի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել գրեթե 1000 շահառու և քաղաքացի

Վերականգնողական բուժման՝ շուրջ 50 հազար պրոցեդուրա՝ մեկ տարվա ընթացքում:

Միայն 2023 թվականին «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել գրեթե 1000 շահառու և քաղաքացի:

Այս մասին հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։

Նրանց մի մասը բուժումը ստացել է ստացիոնար, մյուս մասը՝ ամբուլատոր պայմաններում:

«Մեր թիմի ամենամեծ հաջողությունը և ուրախությունը հայրենիքի պաշտպանների առողջության վերականգնումն է»,- ասված է գրառման մեջ:

Կիսվել սոց․ ցանցերում