Մոսկվա-Գյումրի չվերթի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանում հետшխուզվող է ձերբшկшլվել

ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին՝ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տարվել 34-ամյա Արայիկ Հ.-ն:

Նշվում է, որ հոկտեմբերի 5-ից տղամարդը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

Կիսվել սոց․ ցանցերում