Նախաճաշից հետո բաժանվեցինք մեր գործերով․ Վահան Քերոբյանի աղջիկը սկսել է աշխատել 10 տարեկանից

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ իր աղջիկն արդեն աշխատում է։

«Առավոտյան նախաճաշից հետո բաժանվեցինք մեր գործերով, Նարեն՝ թատրոն, ես՝ նախարարություն։ Նարեն, փաստորեն, սկսեց աշխատել 10 տարեկանից, ինձնից երեք տարի ավելի շուտ»,- գրել է նա, և գրառմանը կից հրապարակել աղջկա հետ լուսանկարը։

Կիսվել սոց․ ցանցերում