Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշումը:
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ ոչ արդարացնող հիմքով։
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում էր գործարար Սիլվա Համբարձումյանից 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար: Դեռևս մայիսին լրացել էր սույն գործի վաղեմության ժամկետը:
