Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։
««Արարատ-Արմենիա» ՖԱ հայտարարությունն ի պատասխան Եվրոպական Սուպերլիգայի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշմանը։
Լինելով Եվրոպական ֆուտբոլային ընտանիքի անդամ՝ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հավատարիմ է մնում Եվրոպական ֆուտբոլային մոդելի արժեքներին ու բաց մրցակցությանը:
Մենք կարծում ենք, որ եվրոպական ֆուտբոլի հաջող ապագան հնարավոր է ապահովել միայն ակումբների՝ UEFA-ի և FIFA-ի հետ ECA-ի սերտ համագործակցության արդյունքում: «Արարատ-Արմենիան» դեմ է Սուպերլիգային»,- ասված է հայտարարության մեջ։
