Դատախազության և դատական իշխանության հնգամյա համաձայնեցված ջանքերի շնորհիվ օրերս Սերժ Սարգսյանը, այսօր էլ Ռոբերտ Քոչարյանը ազատվեցին պատժից:
Շարունակեք թմբկահարել հաղթահարված համակարգային կոռուպցիայի, բարեփոխված դատական համակարգի, իրավապահ մարմինների մասին:
Իհարկե Էս որակի անհետևողական, կամազուրկ, անսկզբունքային իշխանությանը Քոչարյանի ու Սերժի առաջնորդած խորհրդարանական ընդդիմությունը նվեր է:
Դուք բոլորդ իրար համար նվեր եք:
Շարունակեք իրար նվիրվել, նվերներ անել հյուծված, փոքրացող ու նոսրացող Հայաստանի հաշվին, մեր հաշվին, մեր զավակների ապագայի հաշվին:
