Պեսկովն ինչու՞ է նրանց ոտքի վրա խոսակցությունը մեկնաբանում

Մենք այդպես էլ չսովորեցինք դիվանագիտական տեքստը գեղարվեստականից, առօրյա-խոսակցականից, անձնական նամակագրությունից տարբերակել: Եթե ԱՊՀ գագաթնաժողովի կուլուարներում Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը ոտքի վրա կարճատեւ զրույց են ունեցել, միայն այդքանն է, ինչու՞ այդ մասին ասում է Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա ի՞նչ գործը կամ հոգսն է, թե ինչ ձեւաչափում եւ որտեղ են կարճատեւ կամ տեւական զրույց ունենում երկու անկախ պետությունների առաջնորդները: Փաշինյանը եւ Ալիեւը իրենց առանձնազրույցի մասին Վլադիմիր Պուտինին տեղեկացրե՞լ են: Եթե՝ ոչ, Պեսկովն ինչու՞ է նրանց ոտքի վրա խոսակցությունը մեկնաբանում: Իսկ հայկական մամուլն ընկած՝ Փաշինյանի կեպին է քննարկում: Եթե ցիլինդրով լիներ, բա՞ն էր փոխվելու:
Կիսվել սոց․ ցանցերում