«Tesla» ընկերությանը պատկանող ռոբոտը հարձակվել է Օսթին քաղաքի մոտ գտնվող գործարանի աշխատակցի վրա։

«Tesla» ընկերությանը պատկանող ռոբոտը հարձակվել է Օսթին քաղաքի մոտ գտնվող Giga Texas գործարանի աշխատակցի վրա։ Այս մասին գրել է Daily Mail-ը։

Ըստ հրապարակման՝ «մեքենան օգտագործել է իր մետաղական ճանկերը՝ աշխատակցի վրա հարձակվելու համար»։ Հարձակման արդյունքում տղամարդը վիրավորվել է մեջքի և ձեռքի շրջանում։

Նյութում ասվում է նաև, որ երկու վկաները սարսափել են կատարվածից, երբ տեսել են, թե ինչպես է ռոբոտը հարձակվում իրենց գործընկերոջ վրա։ Նշվում է, որ ռոբոտը նախատեսված է եղել մեքենայի ալյումինե դետալները բռնելու և տեղափոխելու համար։

Միջադեպի մասին հայտնի է դարձել 2021 թվականի ընթացքում վնասվածքների մասին հրապարակված զեկույցում:

Կիսվել սոց․ ցանցերում