ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, հանդիպել բուժում ստացող երեխաների հետ:
Այս մասին վարչապետի տիկինը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող մեր փոքրիկներին ուղղված մաղթանքը մեկն է՝ լիակատար առողջացում։

Թող նրանք այս շենքը անվերադարձ լքեն ու մոռանան դրա մասին, մի բան, որը շատ ու շատ դեպքերում է իրականանում շնորհիվ մեր բարձր որակավորում ունեցող եւ չափազանց հոգատար բժիշկների»,- ասված է գրառման մեջ:
Գրառմանը կից Աննա Հակոբյանը նաև լուսանկարներ է հրապարակել:
Աղբյուր՝
https://www.facebook.com/anna.hakobyan.7965/posts/7251006391609574?ref=embed_post
