Շղթայական ավտովթար Երևանում. 10 մեքենայի բախման հետևանքով վիրшվпրներ կան

Դեկտեմբերի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Սասունցի Դավիթ 12 շենքի հարևանությամբ բախվել են 2 Mazda , 2 Honda, Nissan, Mitsubishi, Mercedes, BMW, Kia և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ըստ աղբյուրի, վթարված մի քանի ավտոմեքենաներ եղել են կայանված:

Այլ մանրամասներ՝ սկզբնաղբյուրում:

Կիսվել սոց․ ցանցերում