2024թ. հունվարի վերջին Երևան կներկրվի 30 հատ «Zhong Tong» մակնիշի ավտոբուս:
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով որ նոր ավտոբուսները չինական կողմի հետ բանակցությունների արդյունքում ձեռք կբերվեն առանց լրացուցիչ հավելավճարի:
«662 ավտոբուսներում և մետրոյի 10 կայարաններում արդեն տեղադրվել են վալիդատորներ և անցարգելներ։ Տրոլեյբուսներում այս պահին ընթացքի մեջ է վալիդատորների տեղադրումը»,- ասաց Ավինյանը։
Առաջիկա ամիսներին մետրոպոլիտենի անցարգելները կփոխարինվեն նորերով, կգործարկվի նոր տոմսային պրոդուկտ:
«Կունենանք օրական, շաբաթական, ամսական, տարեկան տոմսեր»,- ասաց Ավինյանը։
