Ամեն տարի Քիմ Քարդաշյանն իր երկրպագուներին տան անսովոր ձևավորումով զարմացնելու միջոցներ է առաջարկում։ Սակայն, թվում է, թե այս տարի նա չափն անցել է, քանի որ բաժանորդները ցնցվել են 60 միլիոն դոլարի նման թանկարժեք «անճաշակությունից»։
Ի դեպ, այս տարի ամանորյա դեկորի միտումը դեպի մինիմալիզմ է, պարզ՝ սառը կամ տաք երանգներ, ինչը շատ հարմար է բլոգերի առանձնատան ձևավորմանը։ Տունը զարդարելու համար, որը հիացրել է երկրպագուներին իր չափսերով, Քիմն օգտագործել է հիմնականում սառը գույնի լույսեր և սպիտակ արհեստական ձյուն, ընդհանրապես նրա տանը այլ գույներ չկան։
Դժվար է ասել, թե ինչն է ավելի շատ շփոթեցրել մարդկանց՝ կա՛մ մի քանի տասնյակ կենդանի եղևնիները, որոնք գտնվում էին հենց միջանցքում, կա՛մ հազարավոր մետր երկարությամբ լույսերի անվերջ թիվը, որոնք բառացիորեն ամենուր են: «Դա կոչվում է «շատ փող, չգիտես ինչ անել դրա հետ», ես բոյկոտում եմ Քարդաշյաններին», «Այնդեռ հիվանդանոցի կամ հոգեբուժարանի տեսք ունի»,- գրում են բաժանորդները, ովքեր չեն գնահատել Քիմի գաղափարը։

