«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան առիթով:
«Հարգելի՛ գործընկերներ.
Տարեվերջին բոլորս ամփոփում ենք անցնող տարին‚ կատարված աշխատանքներն ու նախանշում առաջիկա անելիքները։ 2023 թվականը հագեցած տարի էր ճանապարհաշինության համար։
Ճանապարհային ոլորտի մեր բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատանքով կարողացել ենք իրականացնել մեր առջև դրված խնդիրները‚ հաղթահարել ենք դժվարություններն ու առաջ ընթացել նվիրումի ու փոխըմբռնման մթնոլորտում։
2023թ. նորոգման-կառուցման-վերակառուցման աշխատանքներ են տարվել հանրապետության ավելի քան 500կմ ճանապարհահատվածներում։
Ճանապարհային ոլորտի ներկայացուցիչների շնորհիվ բարեկարգվել է ճանապարհային ենթակառուցվածքը՝ բարելավելով քաղաքացիների կենսամակարդակը։ Արդիականացվել են բազմաթիվ գործիքներ՝ բարձրացնելով գործունեության արդյունավետությունը։
Անելիքներ‚ իհարկե‚ շատ կան։ 2024 թվականը նույնպես հագեցած է լինելու աշխատանքով։
Եկող տարում բոլորիս մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն, ուժ ու կորով։ Թող 2024-ը լինի խաղաղության, վերելքի‚ արգասաբեր աշխատանքի ու բարօրության տարի։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,- ասված է ուղերձում։
