Անցյալ տարեվեջին գրել եմ, որ Ստեփանակերտի հրապարակը ճշմարտության պատգամախոս չէ: Բայց ո՞վ կպատկերացներ, որ մի ամբողջ պետական համակարգ է լծված ժողովրդին ստորաբար խաբելու գործին: Հերոս-հակահերոս՝ նույն խաբեության տարբեր դեմքերն էին՝ լծված նույն նպատակին՝ խեղդել ողջախոհության ձայնը: Ոչ մեկի նոստալգիկ հեծկլտանքներին չհավատաք: Եթե առաջիկա երկու-երեք ամիսներին Ստեփանակերտը Բաքվի հետ կոմունիկացիա չհաստատի՝ վերադարձի մասին մոռացեք: Մնացածը քաղաքական բիզնես-պրոյեկտներ են: Ողջախոհության տարի լինի 2024-ը: Գոնե այնքան, որ մեր ձեռքով Հայաստանը վտանգի չմատնվի:
Ոչ մեկի նոստալգիկ հեծկլտանքներին չհավատաք
