Լրագրող Լաուրա Բաղդասարյանը գրում է.
Սա տեսել եմ այսօր առավոտյան, մեր թաղերում գործող բանջարեղենի մի քանի մասնավոր խանութների մոտ։ Սա հայավարի ասած Ամանորի հակառակ կողմն է։ Իհարկե, կարող է ագահության մասնավոր դեպք է, էն որ մի կապ կանաչ սոխը մինչեւ 820 դրամ հասցնելու ֆոնին մինչեւ վերջին խազը՝ 31.12.23-ի 24.00 -ն պահում են ապրանքն իրենց խանութներում առանց լումա էժանացնելու։ Ասենք բոլոր նրանց համար, ովքեր ի վիճակի չեն նախատոնական գնումներ անելու։ Այդ խանութների տերերը հենց մեր թաղամասի բնակիչներ են, հաստատ գիտեն, թե իրենց կամ կողքի շենքերում տուն առ տուն ինչ կարողությունների տեր մարդիկ են ապրում ։ Բայց մտքներով անգամ չեն անցկացրել, թեկուզ արդեն ապրանքային առաջին թարմությունը կորցրած բանջարեղենը ուղղակի տանել ու ընծայել նման ընտանիքներին։ Եթե արդեն ժամանակ ու ուժ չկա դա տանել ու առաջարկել արցախցի տեղանահանված, կարիքավոր ընտանիքներին։ Գիտեմ, որ սրա կողքին կան ուրիշ օրինակներ, օգնության, կարեկցանքի, բարեգթության։ Բայց սա էլ կա։ Չգիտեմ էլ նման օրինակնե՞րն են շատ, թե՞ հակառակը ցուցադրողը։
ԱՂԲՅՈՒՐԸ՝
