Հայաստանում ամփոփում են տնտեսական տարին․ իշխանությունները սպասում են 8%-8,5% տնտեսական աճ, ինչը բավականին բարձր ցուցանիշ է այսօրվա աշխարհում, և խոստանում են նման տեմպ պահպանել նաև գալիք տարի, գրում է Ամերիկայի Ձայնը։
Չնայած այս տարի ևս Հայաստանի տնտեսությունը կփակի բարձր աճով՝ իշխանությունների ներկայացմամբ մինչև 8,5%, սակայն տնտեսագետները մտահոգված են՝ այդ աճը ապահովվում է խիստ ժամանակավոր՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործոնով, և հայաստանյան իշխանությունների ձեռնարկած քայլերը գոհացուցիչ չեն՝ ստեղծելու այնպիսի համակարգային հիմքեր, որ երկիրը հետագայում կարողանա ապահովել համեմատաբար բարձր ու շարունակական տնտեսական աճ, երբ, ի վերջո, ռուսաստանայան գործոնը մեջտեղից դուրս գա։
«Այո, երկրորդ տարին անընդմեջ Հայաստանը աշխարհում ամենաարագ տնտեսությունների շարքում է։ Անցած տարի մենք ունենինք 12,6% ՀՆԱ աճ։ Այս տարի կլինի մոտ 8,3%-8,5%-ի միջակայքում, ինչը մեզ դասում է աշխարհի ամենաարագ աճող տաս տնտեսությունների շարքում։ Ինչը շատ լավ է։ Պետք է հիշեցնեմ նաև, որ մենք երեք տարում ԱՄՆ դոլարով արտահայտված կրկնապատկել ենք համարյա ՀՆԱ-ն՝ 12,5 միլիարդ դոլարից մոտավորապես հասցնելով մինչև 25 միլիարդ դոլարի»,- դեկտեմբերի 18-ին Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
