Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե նահանգում մոլեգնող խոշոր անտառային հրդեհի պատճառով Դարդանելի նեղուցը երկու ուղղություններով փակ է նավերի շարժի համար։
Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ալի Յերլիկայան։
Ավելի վաղ նեղուցի մերձակայքում գտնվող Չանաքքալե նահանգում հրդեհ էր բռնկվել, որն ուժեղ քամու պատճառով սկսել էր արագ տարածվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 8 ինքնաթիռ, 26 ուղղաթիռ, մոտ 180 միավոր վերգետնյա տեխնիկա։
«Որպես նախազգուշական միջոց՝ Չանաքքալե-Չան մայրուղին փակ է քաղաքացիական երթևեկության համար, իսկ Դարդանելը՝ երկու կողմից ծովային տրանսպորտի համար»,- այսօր ասել է Ալի Յերլիկայան՝ նշելով, որ հրդեհից տուժած շրջանից արդեն տարհանվել է 1251 մարդ։
