Անցկացվել է «Տեխնոլոգիական ճամբար» (Tech Camp) ուսումնաճանաչողական ծրագիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից 2023թ. իրականացված «Տեխնոլոգիական ճամբար» (Tech Camp) ուսումնաճանաչողական ծրագիրն անցկացվել է հուլիսի 24-30-ը Դիլիջանում։

2023թ. ճամբարի պիլոտային ծրագիրն իրականացվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ, Վահան, Սոթք, Նորաբակ և Ճամբարակ սահմանամերձ բնակավայրերի ավագ դպրոցների 100 աշակերտների համար։

Մասնակիցների ընտրությունը կատարվել է մոտիվացիոն նամակների հիման վրա, հաշվի են առնվել նաև տեխնոլոգիական ուղղություններով հետաքրքրվածությունն ու ֆիզիկա և մաթեմատիկա առարկաներից բարձր առաջադիմությունը:

Կիսվել սոց․ ցանցերում