Գիտական գործունեությունը պետք է դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ գիտության ոլորտում զարգացման քաղաքականությունը շարունակելու ուղղությամբ վարձատրության համակարգի  հստակեցումը կարևոր քայլ է:

«ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներում կարևոր տեղ է զբաղեցնում փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության համարժեքության ցուցանիշը 1 մլն բնակչի հաշվով: Սա ցույց է տալիս գիտաշխատողների այն համամասնությունը, որոնք ունեն լրիվ զբաղվածություն և իրականացնում են գիտական գործունեություն: Հայաստանում այս ցուցանիշը բավական ցածր է»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել, որ մեր երկրում 1 մլն բնակչի հաշվարկով այդ ցուցանիշը  մոտ 830 է, որով մենք էականորեն զիջում ենք այլ երկրների, այդ թվում՝ տարածաշրջանում»,- ասել է նա:

ԿԳՄՍ նախարարն այս համատեքստում շեշտել է գիտաշխատողների՝ ամբողջական զբաղվածությամբ գիտական գործունեությամբ զբաղվելը խրախուսելու քաղաքականության կարևորությունը:

«2022 թ․ հունվարից ՀՀ կառավարության՝ գիտաշխատողների աշխատավարձի բարձրացմանն

Նոր փոփոխություններով կանոնակարգվում են գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարի տրամադրման պայմանները՝ հավելավճարի չափը պահպանելով նույնը (գիտությունների դոկտորին` 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ): Սահմանվում է, որ հավելավճար կստանան միայն այն գիտաշխատողները, որոնք ունեն գիտական աստիճան, ներգրավված են պետական ֆինանսավորման բազային ծրագրերում և աշխատում են աշխատաժամանակի առնվազն ամբողջական ծանրաբեռնվածությամբ:

«Այս մոտեցմամբ հավելավճարի տրամադրման վերոնշյալ գործիքը կդառնա գիտության ոլորտում նորմալ ծանրաբեռնվածությամբ աշխատանքի անցնելու հավելյալ խթան: Սա կարևոր է, որպեսզի գիտական գործունեությունը դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Կիսվել սոց․ ցանցերում