ՄԻՊ-ը թեժ գծի հեռախոսահամար է հրապարակել․ ձմեռային զпրшկոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը ՄԻՊ ուշադրության ներքո են

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։

Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների, փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ:

Բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին:

«Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարող եք դիմել թեժ գիծ հեռախոսահամարով՝ 116, կամ այցելելով քաղաք Երևան Պուշկին 56Ա։
Պաշտպանին կարող եք դիմել նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]»,-ասվում է հաղորդագրությունում:

Կիսվել սոց․ ցանցերում