Ռուս երգչուհի եւ հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան «Теленеделе»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է նախկին սիրելիի՝ բլոգեր եւ ռեփեր Դավայի (Դավիթ Մանուկյան) հետ կրկին մտերմանալու մասին խոսակցությունները, գրում է Lenta.ru-ն։
Հրատարակության հետ զրույցում Բուզովան հաստատել է, որ Դավայի հետ շփվել է Չինաստանում՝ «Сокровища императора» շոուի նկարահանումների ժամանակ, որտեղ ինքը հաղորդավար է եղել, իսկ բլոգերը՝ մասնակից։
«Իսկապես, պետք չէ նույն գետը երկրորդ անգամ մտնել, եւ գիտե՞ք ինչու: Որովհետեւ գետը փոխվում է, հոսանքը տանում է հին ջուրը եւ բերում նորը։ Ուստի երկրորդ անգամ նոր գետ ես մտնում։ Ահա, թե ինչպես եմ ես վերաբերվում այս ասացվածքին։ Այս աշխարհում ամեն ինչ փոխվում է»,- մեկնաբանել է Բուզովան նախկին սիրելիի հետ վերամիավորման մասին խոսելիս։
Նոյեմբերի 25-ին Դավիթին նկատել են Բուզովայի համերգին, որտեղ նա նրան ծաղիկներ է նվիրել, իսկ երգչուհին կատակել է նախկին ընկերոջ մասին։ Ավելի ուշ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը խոստովանել է, որ Չինաստանում «Сокровища императора» շոուի նկարահանման հրապարակում փորձել է միավորել Բուզովային եւ Մանուկյանին։
Հավելենք, որ զույգը բաժանվել էր 2021 թ-ին։
