Երևանի «Joy» հյուրանոցի շոգեբաղնիքում հայտնաբերվել է ՀՀ-ի և Ֆրանսիայի 21-ամյա քաղաքացու դի

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 7-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Սեբաստիա փողոցում գործող «Joy» հյուրանոցային համալիր, որտեղ շոգեբաղնիքում հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները շոգեբաղնիքում հայտնաբերել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի քաղաքացի 21-ամյա Վաչիկ Վ.-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ էր,  շոգեբաղնիքում է եղել իր մի քանի ընկերների հետ,երբ նրա ինքնազգացողությունը վատացել է ու մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը, մահացել է։

Կիսվել սոց․ ցանցերում