Վերջին շաբաթում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ

Վերջին շաբաթում նկատվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ, որը բնորոշ է այս սեզոնին: Այս մասին հայտնել է ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նա հայտնել է, որ Հայաստանում այս պահին շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1N1 եւ H3N2 ենթատեսակները, գրիպ Բ տեսակի վիրուսի հարուցիչներ, ինչես նաեւ այլ շնչառական վիրուսային վարակներ։

Աբովյանի խոսքով՝ բոլոր պոլիկլինիկաներում առկա է գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ, որը պաշտպանում է հանրապետությունում շրջանառվող գրիպի ենթատեսակներից:

Թիրախային խմբում են` երեխաները, ինչպես նաև 65-ից բարձր տարիքային խումբը, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողները, հղիները:

Կիսվել սոց․ ցանցերում