Արարատի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է

Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրիի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Կիսվել սոց․ ցանցերում