ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հոսպիտալացվածների 76 տոկոսը 0-18 տարեկան է

Հանրապետությունում շրջանառվում են գրիպի տարբեր ենթատեսակներ, սուր շնչառական վարակի վիրուսներ: Հոսպիտալացվածների 76 տոկոսը կազմում են 0-18 տարեկանները:

« Հունվարի 4-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներ սուր շնչառական վարակներով հոսպիտալացվել է 582 պացիենտ, որոնցից 95%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները, թոքաբորբով հոսպիտալացված է 230 պացիենտ, որոնցից 62%-ը կազմում են 0-18 տարեկան երեխաները և վերակենդանացման բաժանմունքում նույն օրվա դրությամբ հոսպիտալացվել է 78 պացիենտ, որոնցից 95%-ը ևս  0-18 տարեկան են»,- «Արմենպրես»-ի մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսին ասել է ՀՀ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում