Մահացել է Кубань պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության ինտերնետային խմբի ղեկավար Զոյա Կոնովալովան։ Նա 48 տարեկան էր։
Նրա և վերջինիս 52-ամյա նախկին ամուսնու դիերը հայտնաբերվել են տանը:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ՌԴ քննչական կոմիտեի Կրասնոդարի երկրամասի Կրասնոդար քաղաքի Արևմտյան շրջանի քննչական բաժնում կատարվում է նախաքննություն:
Նշվում է, որ դիակների զննության ժամանակ տեսանելի վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ոստիկանության հաղորդագրության մեջ մահվան նախնական պատճառ է նշվում անհայտ նյութով թունավորումը, իսկ դեպքի վայրից մեկ պարկ փոշենման զանգված է հայտնաբերվել:
Լրագրողն ունի մեկ որդի և մեկ դուստր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/c2fb5bdb3aa40a98eb19487da92d716a?fbclid=IwAR1lixHsr_6xsVFZ5d_smGnrjBDV1qmn-f7vhF5K-cCBzRYZx78oNNX3VbE
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»
