Ուրացողներից երկուսը Հայաստանի ամենահարուստ մարդիկ են և շարունակում են ընդլայնել իրենց բիզնեսը

Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
1998 թվականի այս օրը՝ հունվարի 7-ին, սկսվեց Հայաստանի Հանրապետության դեմ դավադրությունը՝ ռազմապետական հեղաշրջումը, քաղաքական հանցագործություն, որի համար վճարեցին Հայաստանի, բայց առաջին հերթին՝ Արցախի մեր հայրենակիցները:
Տեղի ունեցավ Հայոց պատմության ամենամեծ ուրացումը, որին նախորդել էր 1991-1994 թվականների ռազմական հաղթանակների վարկաբեկումը, ավելի հստակ՝ օրվա իշխանություններին թրքամետ պիտակ կպցնելու և իբր պարտվողական ու ադրբեջանամետ լինելու անբարո մեղադրանքներ:
Թուրքական աշխարհը մեկ անգամ էր ցավալի հարված ստացել Հայաստանից և դա տեղի էր ունեցել 1991-1994 թվականներին:
Ուրացողներից երկուսը Հայաստանի ամենահարուստ մարդիկ են և շարունակում են ընդլայնել իրենց բիզնեսը, երբ իրենց փողոցի վրա ապրող մյուս արցախցիները այսօր տնավեր են, ունեն հացի, տաք հագուստի խնդիր:
Ուրացումից բացի տեղի ունեցավ դավաճանություն: Այսօր, 26 տարիների հեռվից հեշտ է մեղադրել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ չեղավ վճռական և չձերբակալեց ուրացողներին ու դավաճաններին: Անձամբ մեկ անգամ Տեր-Պետրոսյանին համարձակվել եմ ասել, որ պետք էր հեղաշրջում իրականացնողներին կալանավորել:
Բայց արդեն պարտված ենք ու ամեն բան դառը, ողբերգական անցյալ է:
Տեր-Պետրքոսյանը 1998 թ հունվարի-7-8-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստն ավարտեց հետևյալ խոսքերով՝
Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերեւս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման եւ Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ Եւ դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին։
Թ.Հ., 7 հունվարի, 2024թ
Հղումը՝
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում