Պետականաստեղծման պատմությունը կեղծվել է

32 տարի առաջ այս օրը առաջին գումարման ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության Հռչակագիրը: Այդ օրը, սակայն, ԼՂՀ-ում երբեք պաշտոնապես չի նշվել: Պետականաստեղծման պատմությունը կեղծվել է, եւ երկու սերունդ կյանք է մտել այն իմացությամբ, որ Լեռնային Ղարաբաղն անկախացել է 1991թ. սեպտեմբերի 2-ին: Պետական արարողակարգով այդ օրն է նշվել: Ինչու՞: Մեկ անգամ էլ եմ նկատել տվել. նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանը միակն է, որ այցելել է ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմին, կարճ ժամանակ անց՝ նրան արժանացրել Արցախի հերոսի կոչման: Այս պատմական օրով Հայաստանի իշխանության լռությունը հասկանալի է: Իսկ ինստիտուցիոնալ ընդդիմությունն ինչու՞ է լռում: Ինչու՞ է լռում Արցախի Ազգային ժողովը՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի իրավահաջորդը, Արցախի բնակչության ներկայացուցչական բարձրագույն մարմինը: ԱԺ խմբակցություններն ինչու՞ են լռում: Տասնյակ կուսակցությունները, ՀԿ-երը՝ նույնպես:

Կիսվել սոց․ ցանցերում