«Դեկտեմբեր ամսին ուրախալի լուր ունեցանք՝ 3 տասնյակից ավել մեր գեիները վերադարձան Հայաստան, ՀՀ-ն էլ իր հերթին երկու գերի վերադարձրեց ադրբեջանական կողմի»:
Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
«Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀ-ն ինչ պրոցեսներ է իրականցնում դեռևս Ադրբեջանում գտնվող գերիների հետ կապված, հիմնականում դա ԱԳ նախարարության կողմից իրականացվելիք դիվանագիտական աշխատանքն է՝ այսինքն մանրամասն մեր դեսպանների միջոցով միջազգային հարթակներում ներկայացվում է, թե ինչ է տղի ուենցել, ովքեր են այդ մարդիկ, նրանց քաղաքական անցյալն ու անցած ճանապարհը: Եվ նաև բնականաբար «Կարմիր խաչ»-ի գործընկրեների միջոցով այցելությունները և ժամանակ առ ժամանակ կապի հաստատումը հարազատների հետ: Սա այդ դիվանագիտական ուղիներով տարվելիք աշխատանքն է: Նաև միջազգային իրավական հարցերով Կառավարության ներկայացուցչությունը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում բազմաթիվ միջազգային ատյաններում, մասնավորապես դատական ատյաններում միջնորդություններով և հայցապահանջներով մեր հայ ազգի ներկայացուցիչնեին փորձում է պաշտպանել և նրանք իրավունքները վերականգնել»,- ասաց Մինասյանը:
