Տնտեսական զարգացումը չի կարող պատրվակ լինել երկրների ինքնիշխանության ոտնահարման․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին ասուլիսի ընթացքում անդրադարձել է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարություններին։

«Ես չգիտեմ հայտարարությունների ճշգրտությունը, բայց մենք ունենք հստակ դիրքորոշում տարածաշրջանում, հատկապես՝ Կովկասում իրավիճակի, խաղաղության և կայունության, միջանցքների և տարանցիկ անցումների վերաբերյալ։

Մենք ընդգծում ենք տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը հանուն խաղաղության և կայունության, ինչպես նաև՝ առևտրատնտեսական համագործակցության, տրանսպորտի և տարանցման:

Մենք միշտ նշել է, որ առևտրատնտեսական համագործակցության զարգացումը չի կարող պատրվակ լինել տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխությունների և տարբեր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ոտնահարման համար»,- ասել է նա։

 

Կիսվել սոց․ ցանցերում