Գերմանացի ֆերմերները երկրի տարբեր մասերում փակում են ճանապարհներն ու բեռնատարներից գոմաղբ թափում՝ ի նշան բողոքի ֆերմերների համար սուբսիդիաների կրճատման և գյուղատնտեսության ոլորտի հարկերը բարձրացնելու կառավարության ծրագրերի դեմ. Գերմանիայի կառավարությունն այսպես է որոշել կրճատել 2024 թվականի բյուջեի ծախսերը: Այս մասին գրում է News.ru-ն:
Ցուցարարները խոստացել են փակել բոլոր հիմնական տրանսպորտային ուղիները և բողոքի ակցիան շարունակել առնվազն մեկ շաբաթ։ Տեղական լրատվամիջոցները նշում են, որ հունվարի 8-ը կարող է դառնալ Գերմանիայի պատմության մեջ ամենախոշոր ցույցերից մեկի օրը։
Ըստ Գերմանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Քրիստիան Լինդների՝ ֆերմերներին սուբսիդավորելուց հրաժարվելը պետք է օգնի Գերմանիայի բյուջեին խնայել 480 միլիոն եվրո։
Ավելի վաղ Լինդները հայտարարել էր, որ Ուկրաինային օգնության 50%-ը տրամադրում են գերմանացի հարկատուները։
