Կյանքից հեռացել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ, 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, գերմանացի ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը։
Նա մահացել է ընտանիքի անդամների շրջապատում՝ 78 տարեկան հասակում:
Հայտնի է, որ Բեկենբաուերը վերջին տարիներին առողջական խնդիրներ է ունեցել։ Գերմանացին սրտի բաց վիրահատություն էր տարել: Նա նաև ունցել է Պարկինսոնի հիվանդություն՝ կապված դեմենցիայի հետ:
Գերմանիայի հավաքականի կազմում, որտեղ Բեկենբաուերը անցկացրել է 103 հանդիպում և խփել 14 գոլ, դարձել է 1974 թվականի աշխարհի և 1972 թվականի Եվրոպայի չեմպիոն։
Ակումբային մակարդակով նա ավելի քան 400 հանդիպում է անցկացրել Մյունխենի «Բավարիայի» կազմում 1964-1977 թվականներին։
Այս թիմի հետ նա երեք անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի գավաթը՝ 1974-1976 թվականներին։
Հետագայում Բեկենբաուերը եղել է աշխարհի 90 չեմպիոնների մարզիչը, իսկ 1972 և 1976 թվականներին արժանացել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակին»։
1990 թվականին նա Գերմանիայի հավաքականի հետ նվաճեց աշխարհի գավաթը որպես մարզիչ՝ դառնալով աշխարհի երկրորդ մարդը, ով հաղթեց մրցաշարը և՛ որպես խաղացող, և՛ որպես մարզիչ:
Նա պատմության մեջ ամենաշատ պարգևատրված գերմանացի ֆուտբոլիստն է։
