Սերժ Թանկյանը Լոս Անջելեսում գտնվող իր տան համար վարձակալ է փնտրում․ ամսական որքան գումար է ուզում նա

SYSTEM OF A DOWN խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարձակալ է փնտրում Լոս Անջելեսի իր ռանչոյի տան համար։

Վելլի Վիլիջ հանգիստ թաղամասում գտնվող չորս սենյականոց, երկու լոգասենյակ ունեցող տան ամսական վարձավճարը կազմում է 6000 դոլար:

Տունն ունի ավելի քան 1900 քառակուսի ոտնաչափ բնակելի տարածք եւ վերանորոգվել է 2015 թվականին, ասվում է ցուցակում։ Վարձակալը վճարում է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի և աղբահանության վարձերի մի մասը (63%), իսկ սեփականատերը հոգում է տարածքի բարեկարգումը։

Կիսվել սոց․ ցանցերում