Թաթուլ Հակոբյանը գրում է․
Այսօր Բարեկամավանում հաստատվել է Արցախից բռնի տեղահանված 6-րդ ընտանիքը՝ բազմազավակ՝ 6 երեխա, 7-րդ կծնվի առաջիկայում: Երեք երեխաները դպրոցական են: Շատ ուրախ ենք, որ ընտանիքը հավանել է այն տունը, որտեղ կարող են ապրել առանց վճարի առնվազն 1 տարի: Այս ընտանիքը, որի մասին ավելի մանրամասն կգրեմ շաբաթ օրը, կստանա ամենամեծ օգնությունը մեր բոլոր շահառուների մեջ:
Մենք ուզում ենք կրկին տեղեկացնել, որ այս պահի դրությամբ ունենք բյուջե, որով կարող ենք Բարեկամավան տեղափոխել մինչև 8-10 ընտանիք, նրանք առնվազն 1 տարի տան վարձ չեն վճարի, մենք կօգնենք, որ նրանք ունենան ապրելու արժանապատիվ պայմաններ, ստեղծեն իրենց տնտեսությունները:
Ուրախ ենք տեղեկացնել, որ Բարեկամավանի վերածնունդի ծրագրին միացել է Սան Ֆրանցիսկոյի իմ լավ բարեկամներից մեկը, որ չի ցանկացել անունը հրապարակայնացվի:
Մենք ուզում ենք նաև տեղեկացնել, որ Բարեկամավանի դպրոցում աշակերտների թիվը գրեթե կրկնապատկվել է, մենք շատ մոտ ենք այն կետին, երբ կսկսենք մանկապարտեզի վերանորոգումն ու վերաբացումը փակումից ավելի քան 40 տարի անց:
Ես կրկին շնորհակալություն եմ հայտնում աշխարհի տարբեր կետերում հաստատված իմ ընկերներին և բարեկամներին, որ այսպես սիրահոժար օժանդակում են Բարեկամավանի վերածնունդի ծրագրին:
