Ռեգինա Պռազյանը գրում է․
Կոտայքի մարզի ք. Եղվարդում գնվող անձնագրայինի աշխատակիցները լրիվ կորցրել են իրենց ժամանակի ու տարածության մեջ։ Անձնագիրը չեն կարողանում ստանալ մարդիկ ոչ թե նրա համար, որ գործընթացն է երկար, այլ նրա համար, որ նախքան բուն գործընթացին հասնելը անձնագրայինի աշխատակիցները արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծում։ Դուռը փակում են ներսից, բացում միայն ծանոթ-բարեկամների համար, ասելով, որ սպասարկում են միայն 15 հոգու: Առավոտից մարդիկ դրսում հերթի մեջ կանգնած մրսելով սպասում են և դա դառնում է անիմաստ, որովհետև այդպես էլ հերթ չի հասնում: Անձնագրայինը համարում են սեփական տարածք, որոշում՝ ով կարող է մտնել, ով՝ ոչ: Դուռը թակելուց ներսից հարցնում են՝ ո՞վ է, նոր որոշում՝ բացել, թե ոչ: Ամենավատը այն է, որ ոչ թեժ գծի, ոչ անձնագրային և վիզաների վարչության հետ քաղաքացիները չեն կարողացել կապ հաստատել։ Դե երևի իրենք էլ հեռախոսազանգերին են ծանոթ-բարեկամի միջոցով միայն պատասխանում։ Ձեզ զանգողների ու դուռը անդադար թակողների վճարած հարկերից եք աշխատավարձ ստանում եթե ինչ, հո բան չե՞ք շփոթել։
Հարգելի պարոն Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան ոչ միայն չեն սպասարկում, այլ նաև ցուցաբերում են ոչ հարգալից պահվածք, ագրեսիվ վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։ Ծառայողական քննություն թող սկսեն ողջ դեկտեմբեր ամսվա տեսանկարականումները ուսումնասիրեն մանրակրկտորեն։ Վստահ եմ բոլորը կհեռացվեն աշխատանքից!!!
